ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Առայժմ մեկուկես միավոր

Առայժմ մեկուկես միավոր
16.01.2015 | 13:10

Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում Լևոն Արոնյանի մասնակցությամբ շարունակվում է շախմատային գերմրցաշարը: Չորս տուրից հետո մեր շախմատիստը հավաքել է մեկուկես միավոր ու գտնվում է իր համար ավելի քան համեստ տասներորդ հորիզոնականում: Առաջատարը երեքուկես միավոր ունեցող Վասիլի Իվանչուկն է: Երեքական միավորով նրան հաջորդում են իտալացի Ֆաբիանո Կարուանան ու չին Դին Լիրենը: Երեկ Լևոն Արոնյանի մրցակիցն էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով նույնպես բավական համեստ է մեկնարկել և ունի երկու միավոր: Տեղեկացնենք, որ հայազգի գրոսմայստերը խաղալու էր սև խաղաքարերով:

Վեյկ ան Զեեի մրցաշարի Բ խմբում է ընդգրկված ԱՄՆ-ը ներկայացնող Սամվել Սևյանը, ով անցած տարի, տասնչորս տարեկանում, դարձել է Ամերիկայի պատմության մեջ ամենաերիտասարդ գրոսմայստերը: Վերջին` չորրորդ տուրում Սևյանը իննսունմեկերորդ քայլում սպիտակ խաղաքարերով ծնկի է բերել ռուս գրոսմայստեր Պոտկինին: Նրա ակտիվում է մեկուկես միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ