ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Մերոնք առաջին խմբում են

Մերոնք առաջին խմբում են
06.02.2015 | 13:11

Բադմինտոնի Եվրոպայի պատանեկան թիմային քսանմեկերորդ առաջնության խմբային փուլում Հայաստանի ընտրանին կմրցի Դանիայի, Պորտուգալիայի, Լիտվայի իր տարեկիցների հետ: Այստեղ անհամեմատ մեծ են առաջին երկու հավաքականների շանսերը. դանիացիները մասնակցել են բոլոր առաջնություններին, տասներկուսում՝ հաղթել: Առաջնություններին մասնակցության թվով, հետևաբար և փորձառությամբ, նրանց զիջում են միայն պորտուգալացիները: Ինչ վերաբերում է լիտվացիներին, սա նրանց երրորդ մասնակցությունն է: Մեր պատանիները մինչ այժմ միայն մեկ անգամ են մասնակցել նման բարձրակարգ մրցաշարի՝ 2013 թվականին: Տեղեկացնենք նաև, որ պայքարի մեջ է մտնելու 34 երկրի ընտրանի: Խմբերը ութն են, մեր պատանիները ներկայացնում են առաջին խումբը: Առաջնությունը կայանալու է Լեհաստանում՝ մարտի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ