Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Մեկնեցին Ալբանիա

Մեկնեցին Ալբանիա
27.03.2015 | 00:05

«Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում, Ալբանիայի ընտրանու հետ մրցելու համար չարտերային չվերթով այսօր Հայաստանից Ալբանիա կմեկնի ֆուտբոլի ազգային ընտրանին: Խաղը կայանալու է մարտի 29-ին` Երևանի ժամանակով 20.00-ին:
Խմբայինում իրավիճակն այնպիսին է, որ մեզ օդի պես անհրաժեշտ է հաղթանակ (երեք խաղից հետո ունենք մեկ միավոր ու գտնվում ենք վերջին` հինգերորդ տեղում): Հարկավ, տղաներն ունեն այս պարզ ճշմարտության գիտակցումը, մնում է, որ նրանց ֆիզիկական, տեխնիկատակտիկական, հոգեբանական պատրաստվածությունն էլ համապատասխանի այդ բարձր գիտակցմանը: Բոլոր դեպքերում, հաջողություն մաղթենք մեր թիմին:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ