Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Մեսին այստեղ էլ է առաջինը

Մեսին այստեղ էլ է առաջինը
27.03.2015 | 00:07

Եթե որևէ մեկի մտքով անցնի պարզել, թե որն է համաշխարհային ֆուտբոլի վերջին տարիների ամենաարծարծվող թեման, թերևս անվրեպ կարելի է պատասխանել` Մեսի-Ռոնալդու դիմակայությունը: Բանը հասել է նրան, որ այս երկուսի կտրվածքով դետալացված հաշվարկ արվում է հնարավոր ամեն ինչում: Վիճակագրությունը ձեզ կպատասխանի, թե նրանցից ով քանի գոլի հեղինակ է դարձել ներքին առաջնությունում ու, առհասարակ, այդ գոլերից քանիսն են ձևակերպված որպես դուբլ, հեթտրիկ, կառե կամ պենտա, քանիսն է իրացվել տուգանայիններից կամ ազատ խաղային դրություններից, քանիսն է խփվել գլխով, քանիսը` աջ, ու քանիսը` ձախ ոտքով և այլն, և այլն: Բնականաբար, վիճակագրական այս առատության մեջ աչքաթող չի արվում և այն, թե նրանից ով որքան է վաստակում, իսկ սա` դիմացինի գրպանի փողը հաշվելը, խոստովանենք, մարդկության գերակշիռ մասի ամենասիրած զբաղմունքն է: Մենք էլ դրան տուրք տանք ու տեսնենք, թե անցած 2014-ում այս երկուսից ով որքան է վաստակել, և, առհասարակ, ովքեր են հիշատակվում առաջին տասնյակում:
Այսպես` անցած տարում Մեսին վաստակել է 65 միլիոն եվրո, որը 11 միլիոնով ավելի է նրա հիմնական մրցակցի վաստակածից: Լավագույն եռյակը եզրափակում է արգենտինացու բրազիլացի թիմակից Նեյմարը, ում քսակը ծանրացել է 36,5 միլիոն եվրոյով: Տասնյակում են Տիագու Սիլվան («Պարի Սեն Ժերմեն», 27,5 մլն), Ռոբին վան Պերսին («Մանչեստր Յունայթեդ», 25,6 մլն), Գարեթ Բեյլը (Մադրիդի «Ռեալ», 23,8 մլն), ՈՒեյն Ռունին («Մանչեստր Յունայթեդ», 22,5 մլն), Զլատան Իբրահիմովիչը («Պարի Սեն Ժերմեն», 21,5 մլն), Սերխիո Ագուերոն («Մանչեստր Սիթի», 21,2 մլն) և Ռոբերտ Լևանդովսկին (Մյունխենի «Բավարիա», 20,2 մլն):


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ