Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ռեյնան կտեղափոխվի «Նապոլի»

Ռեյնան կտեղափոխվի «Նապոլի»
23.06.2015 | 12:36

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Պեպե Ռեյնան երեք տարվա պայմանագիր կստորագրի «Նապոլիի» հետ այն բանից հետո, երբ իտալական ակումբում բուժզննում կանցնի: Ասենք, որ «Նապոլին» բնավ էլ նոր թիմ չէ իսպանացի դարպասապահի կենսագրությունում. ժամանակին նա այստեղ հանդես եկել է ու բավականին հաջող: Ասենք նաև, որ «Բավարիայի» կազմում իսպանացին անցած մրցաշրջանում ունեցել է ընդամենը երեք մրցելույթ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 821

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ