Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ցիտեց մեծերին, բայց պարտքը չնվազեց

Ցիտեց մեծերին, բայց պարտքը չնվազեց
26.06.2015 | 00:24

Չնայած ԱԺ-ի դիմադրությանը, ԿԲ-ի և կառավարության պետպարտքերը, ըստ նոր փոփոխությունների, առանձնացվեցին։ Ֆինանսիստների գնահատմամբ՝ դրանով փորձ է արվում ավելացնելու Հայաստանի պետպարտքը։ Այս փոփոխությունը մեծ եռանդով պաշտպանում էր ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը, մասնավորապես նա «Պետական պարտքի մասին» օրենքի փոփոխության քննարկման ժամանակ պատգամավորներին հիշեցրեց, որ գումար չեն տալիս այն երկրին, որին չեն վստահում։ Ոտքի վրա կայացած զրույցի ժամանակ պարոն Շարմազանովին հիշեցրինք, որ վստահում էին նաև Հունաստանին, սակայն այդ երկիրն այսօր դեֆոլտի եզրին է հայտնվել։
«ԱԺ-ում ես ցիտեցի Չերչիլի խոսքը. «Պարտք տալիս են նրան, ում վստահում են»։ Ինչ վերաբերում է Հունաստանին, ապա Հայաստանի և Հունաստանի իրավիճակները տարբեր են»,- ասաց ԱԺ փոխնախագահը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ