Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Մոուրինյոն իրոք հայհոյել է

Մոուրինյոն իրոք հայհոյել է
25.09.2015 | 10:15

Ինչպես հաստատում է «The Times»-ը, Women in Football (WiF) կազմակերպությունը Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիային (FA) է տրամադրել նյութեր, որոնք հավաստում են, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իսկապես խիստ անհարգալից է արտահայտվել թիմի մարզական բժիշկ Եվա Կառնեյրոյի հասցեին` օգտագործելով սեռական բնույթի հայհոյալից բառեր: Պորտուգալերենից թարգմանությունը կատարվել է բացառիկ խնամքով, իսկ միջադեպի զարգացումները ներկայացված են ոչ միայն թղթային, այլև, այսպես ասած, տեսահավաստումներով:
Թե հետևանքներն ինչ կլինեն, դժվար է միանշանակ պատասխանել` հաշվի առնելով մարզաշխարհում Մոուրինյոյի ունեցած «քաշը», բայց մյուս կողմից էլ չմոռանանք, որ սա ավանդապաշտ Անգլիան է, որտեղ, ի տարբերություն ձեր իմացած մի շարք երկրների, հարգում են պատշաճությունը, կարգն ու կանոնը: Հետո մի բան էլ մի մոռացեք` կանայք որ ոտքի ելան, Մոուրինյոն չէ, Մոուրինյոյի պապն էլ գա, բանը լավով չի վերջանա, եթե, իհարկե, վերջին պահին կանայք չգնան զիջման: Այնպես որ, ինչքան ջուր է քաշելու ու… որտեղ է քաշելու:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ