Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ամեն ինչ որոշեց Տերին

Ամեն ինչ որոշեց Տերին
17.01.2016 | 14:18

Դրամատիկ ընթացք ունեցավ լոնդոնյան «Չելսի»-«Էվերտոն» ֆուտբոլային ակումբների դիմակայությունը: Բավականին տխուր առաջին խաղակեսի ֆոնի վրա կողմերը երկրորդում ցուցադրեցին գոլառատ ֆուտբոլ՝ երեք անգամ գրավելով մեկմեկու դարպաս: Հատկանշական է, որ հանդիպման առաջին ու վերջին գոլերը «Չելսիի» ավագ Ջոն Տերիի ակտիվում է: Առաջինն՝ ինքնագոլի, երկրորդը սեփական թիմը պարտությունից փրկելու տեսքով: Նկատենք, որ այն խփվել է խաղից դուրս վիճակից, հանդիպման 99-րդ րոպեին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ