ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Ով է ճանաչվելու լավագույնը

Ով է ճանաչվելու լավագույնը
22.07.2016 | 01:14

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է 2015-2016 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցուցակը: Դրանում տեղ է գտել տասն անուն: Նրանք են՝ Գարետ Բեյլը (ՈՒելս, Մադրիդի «Ռեալ»), Ջանլուիջի Բուֆոնը (Իտալիա, Թուրինի «Յուվենտուս»), Անտուան Գրիզմանը (Ֆրանսիա, Մադրիդի «Աթլետիկո»), Լիոնել Մեսին (Արգենտինա, «Բարսելոն»), Թոմաս Մյուլլերը (Գերմանիա, Մյունխենի «Բավարիա»), Մանուել Նոյերը (Գերմանիա, Մյունխենի «Բավարիա»), Պեպեն (Պորտուգալիա, Մադրիդի «Ռեալ»), Քրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, Մադրիդի «Ռեալ»), Լուիս Սուարեսը (ՈՒրուգվայ, «Բարսելոն»): Հաղթողի անունը հայտնի կդառնա օգոստոսի 25-ին Մոնակոյում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:


Ակնհայտ է, որ մրցանակաբաշխության ժամանակ վճռորոշ կլինեն Եվրոպայի վերջին առաջնության, ինչպես նաև ակումբային ֆուտբոլի եվրոպական խաղարկությունների արդյունքները, սակայն եկեք չբացառենք նաև Ամերիկայի գավաթի խաղարկությունը: Եթե նկատի առնվեն սույն չափորոշիչները, անհամեմատ մեծ են դառնում Քրիշտիանու Ռոնալդուի, Անտուան Գրիզմանի ու Լուիս Սուարեսի շանսերը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մրցանակակիրը Լիոնել Մեսին էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ