Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Նվիրատվություն Արցախին

Նվիրատվություն Արցախին
09.09.2016 | 09:40

Օգոստոսի 2-ին Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում բացվեց հանրապետական ցուցահանդես-վաճառք, որի հասույթը նվիրաբերվելու է Արցախին: Այս առիթով զրուցեցի ՀՆՄ նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԻ հետ:

-Պարոն Աղամյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք այս ցուցահանդեսից:
-Ցուցահանդեսում մեկ շաբաթ շարունակ (մինչև օգոստոսի 9-ը) ներկայացվել է շուրջ 80 աշխատանք: Ոմանք ներկայացրել են իրենց հավաքածուներից մի քանի ստեղծագործություն: Վաճառքի գումարի 75 %-ն ուղարկելու ենք Արցախ: ՀՆՄ-ն իր ուժերի ներածի չափով միշտ էլ սատարել է Արցախի Հանրապետությանը և՛ բարոյապես, և՛ նյութապես:
Տեղին է նշել, որ Արցախին, Շուշիի նորաստեղծ պատկերասրահին մենք նվիրել ենք կերպարվեստի 100-ից ավելի բարձրակարգ գործեր: Ապրիլյան հերոսամարտից հետո ցուցահանդես-վաճառք կազմակերպեցինք, որի ողջ հասույթը` շուրջ 4 միլիոն դրամ, նվիրաբերվեց Արցախի բանակին:
Շնորհակալ եմ ցուցահանդեսին իրենց ստեղծագործությունները ներկայացրած նկարիչներին:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ած են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am