ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Հրաշալի սկիզբ

Հրաշալի սկիզբ
27.09.2016 | 12:20

Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում փայլուն են մեկնարկել Հայկ Մ. Մարտիրոսյանն ու Աննա-Մայա Ղազարյանը: Մինչև տասնվեց տարեկանների մրցաշարում (մասնակցում է 47 երկրի 88 շախմատիստ) աշխարհի 2015 թ. առաջնության բրոնզե մեդալակիր, մինչև տասներկու տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, միջազգային վարպետ Հայկը բոլոր չորս հանդիպումներում հաղթանակ է տարել ու իրանցի շախմատիստի հետ գլխավորում է աղյուսակը:

Հարյուրտոկոսանոց արդյունք ունի նաև այդ նույն տարիքային խմբում հանդես եկող, մինչև տասնվեց տարեկանների 2015 թ. Եվրոպայի չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ Աննան: Նա միանձնյա գլխավորում է աղյուսակը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1343

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ