«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Բանահյուսությա՞ն, թե՞ բան սարքելու շարքից

Բանահյուսությա՞ն,  թե՞ բան սարքելու շարքից
30.09.2016 | 00:20

Խաղողի մթերման գործընթացը, վարչապետ Կարեն Կարապետյանի արձագանքը այդ գործընթացին և կուտակված պարտքերին տարբեր խոսակցությունների առիթ են տվել: Ամենահետաքրքիրը, թերևս, այն է, որ գյուղատնտեսության նորանշանակ նախարար ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ պարտադրել է Գագիկ Ծառուկյանին մթերել խաղողի բերքի 80 տոկոսը:

Ավելին, իբր սպառնացել է, որ այս պահանջը չկատարելու դեպքում հարկային ստուգումներ կսկսվեն գործարարի «օբյեկտներում»: Թեև այս տեղեկությունը անհեթեթ թվաց, այնուհանդերձ, փորձեցինք ճշտել անձամբ գյուղատնտեսության նախարարից: «Տեղեկությունն անհիմն է, նման բան չի եղել»,- կարճ ու կոնկրետ ասաց Իգնատի Առաքելյանը:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ