ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Գիշերը Բուկինգհեմյան պալատի այգում

Գիշերը Բուկինգհեմյան պալատի այգում
06.01.2017 | 12:04

Բրիտանական արքայական գվարդիայի սպան, որ պարեկում էր Բուկինգհեմյան պալատը, մի անգամ քիչ էր մնում սպաներ թագուհուն՝ Ելիզավետա II Վինձորին՝ գրում է The Time-ը: Սպան պարեկում էր պալատի այգում: Գիշերը նա շփշփոց լսեց, ապա տեսավ շարժվող մարդու: Գրինվիչով՝ գիշերը ժամը 3-ին: «Կանգնիր, ո՞վ է գալիս»՝ բղավեց սպան:

Երբ վերջապես պարզվեց, որ նրա առաջ անքնությամբ տառապող թագուհին է, որ դուրս է եկել զբոսնելու, գվարդիականը ասաց. «Գրողը տանի, Ձերդ Մեծություն, քիչ էր մնում կրակեի Ձեզ վրա»: Թագուհին սպային դիտողություն արեց, որ իր կարծիքով՝ իրավունք ունի զբոսնել սեփական պալատի պուրակում՝ չանհանգստանալով իր կյանքի համար, բայց խոստացավ հետայսու զգուշացնել, որ զբոսնելու է դուրս գալիս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Միջադեպը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ, այս տարի Ելիզավետա Վինձորը տկարության պատճառով չմասնակցեց նույնիսկ Սուրբ Ծննդյան տոների պատարագին Վեստմինստերյան աբբայությունում: Արքայազն Չառլզի հույսերը, սակայն, ապարդյուն են, արքայամայրը հեռանալուց առաջ բոլորեց 101 տարեկանը, իսկ Ելիզավետան դեռ հեռու է հարյուրից:

Դիտվել է՝ 3403

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ