ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Քնքշանքն է ավելացել

Քնքշանքն է ավելացել
16.01.2017 | 19:53

Մադրիդի «Ռեալի» կազմում Սերխիո Ռամոսի յուրաքանչյուր մրցելույթ Սևիլիայում փշերով, հայհոյանքներով է ուղեկցվում: Բանն այն է, որ անգամ այսքան տարիներ հետո տեղի ֆուտբոլասերը չի կարողանում կուլ տալ մարզիկի թվացյալ դավաճանությունը: Հիշեցնենք, որ համաշխարհային ֆուտբոլի այս գերաստղը եղել է «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի սան:

«Սևիլիա»-«Ռեալ» գավաթային հանդիպումից հետո, որտեղ նա հեղինակեց գոլ, բացատրել է իր ժեստի դրդապատճառը՝ ասելով, որ գոլից հետո ձեռքերը տարել է ականջները՝ իբր չի լսում, նրա համար, որ ողջ խաղի ընթացքում մարզասերը հայհոյանքներով անարգել է իր մորը: Ռամոսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կրկնվել է և օրեր անց, առաջնության շրջանակում երկու թիմերի հանդիպման ժամանակ, որտեղ նա դարձյալ գոլի հեղինակ է դարձել՝ այս անգամ՝ ակամա գրավելով սեփական թիմի դարպասը: Մարզասերը, հավատարիմ սրտի կանչին, նորից է հայհոյանքներով «պատվել» ֆուտբոլիստի մորը: Միայն թե այս անգամ դրանց մեջ գերիշխել է քնքշանքի տարրը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ