ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

«Շիրակը» հաղթեց

«Շիրակը» հաղթեց
16.04.2017 | 14:04

Հայսատանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ հյուրընկալել է աղյուսակը եզրափակող «Արարատին»: Հանդիպման հաղթական ելքը որոշել է Վահան Բիչախչյանի խփած միակ գնդակը: Ի դեպ երիտասարդ ֆուտբոլիստը շարունակում է մնալ ռուսական ԲԿՄԱ-ի ուշադրության կենտրոնում: Գյումրեցիները 43 միավորով տեղափոխվեցին երկրորդ հորիզոնական:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ