Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Օրվա խաղերը

Օրվա խաղերը
08.10.2017 | 20:40

Այսօր կայանալու է ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման կամ խմբային փուլի ինը խաղ: Եզրափակչում հայտնվելու համար E խումբը 22 միավորով գլխավորող Լեհաստանի ընտրանուն չեռնոգորցիների հետ խաղում բավական է անգամ մեկ միավորը: Փոխարենը երկրորդ տեղում հայտնվելու ու այնտեղից Դանիայի հավաքականին դուրս մղելու համար վերջիններիս բացառապես հաղթանակ է պետք: Միավորներով լեհերին հասնելու համար /իհարկե, վերջիններիս պարտվելու դեպքում/ ռումինացիների հետ մրցող դանիացիներին բացառապես հաղթանակ է անհրաժեշտ, իսկ երկրորդ տեղում մնալու համար առնվազն ոչ ոչքի խաղալ:


23 միավորով F խումբը գլխավորող Անգլիայի ընտրանին վաղօրոք է ձեռք բերել Ռուսաստանում հանդես գալու իրավունքը: Այստեղ պայքարը գնալու է երկրորդ տեղի համար: Առայժմ այնտեղ է 17 միավոր ունեցող Շոտլանդիան, որը մրցում է Սլովենիայի հետ: Ակտիվում 15 միավոր ունեցող Սլովակիան մրցակից ունի Մալթայի ընտրանուն: Ի դեպ, հանգամանքների յուրահատուկ դասավորման դեպքում երկրորդ տեղում հայտնվելու շանսեր ունի և Սլովենիայի ընտրանին:


Անկախ օրվա արդյունքից՝ առաջին տեղը C խմբում իր համար վաղուց ամրագրել է Գերմանիայի ընտրանին: Նույն վիճակն է և երկրորդ տեղի առնչությամբ: 19 միավոր ունեցող Հյուսիսային Իռլանդիայի ընտրանին անհասանելի է մնացածի համար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ