Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Որոշիչ ձայները այլևս ՀՀԿ-ինը չեն. Արմեն Աշոտյան

Որոշիչ ձայները այլևս ՀՀԿ-ինը չեն. Արմեն Աշոտյան
06.06.2018 | 23:06

«Մեծամասնության տարբեր տեսակներ են լինում՝ սահմանադրական մեծամասնություն, որը մենք ունեինք նախորդ կոալիցիայի շրջանակներում դաշնակցության հետ միասին: 50+1 ձայների բացարձակ մեծամասնություն կա, որը մենք ունեինք մինչ այսօր և կա խորհրդարանական մեծամասնություն, այն է՝ քաղաքական որևէ ուժ ամենամեծ ձայների քանակն ունի խորհրդարանում, բայց չի տիրապետում 50+1-ին։ Մենք այսօր բացարձակ մեծամասնություն չենք, մենք մնում ենք խորհրդարանում ամենաշատը ներկայացված քաղաքական ուժը, այսինքն՝ առաջին ֆրակցիան ձայների քանակով։ Եթե մնացած պատգամավորները միասնական քվեարկություն են դրսևորում, ապա իրենք են դառնում որոշիչ մեծամասնություն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ կարճ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Ըստ Աշոտյանի՝ ՀՀԿ խմբակցությունից որոշ պատգամավորների դուրս գալը պայմանավորված է պետական ապարատի ոչ համաչափ և ռեպրեսիվ հնարավոր գործողություններով։
Վերջինիս համար ակնհայտ է, որ գործընթացները նաև գործադիր իշխանությունում եղած իշխանափոխության տրամաբանական շարունակությունն են, իսկ խորհրդարանն այժմ ավելի համահունչ է դառնում հասարակության քաղաքական տրամադրություններին։
«Գումարային որոշիչ ձայները այլևս ՀՀԿ-ինը չեն»,- մանրամասնեց նա:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ