Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Ղրիմում Ուկրաինայի հետ սահմանի կառուցումն ավարտվել է

Ղրիմում Ուկրաինայի հետ սահմանի կառուցումն ավարտվել է
28.12.2018 | 13:51

60 կմ երկարությամբ արգելապատնեշը, որ կառուցվում էր Ուկրաինայի և Ղրիմի սահմանագծին, ավարտվել է: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ղրիմի սահմանապահ ծառայության լրատվական ծառայությունը:

«Ամբողջովին ավարտվել են սահմանի շինարարատեխնիկական և ազդանշանների տեղադրման աշխատանքները: Նշենք, որ սահամանի երկայնքով արգելապատնեշի կառուցումը մեկնարկել էր դեռևս 2015-ին»,- ասվում է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ սահմանագծի կառուցումը մի քանի տիպի պատնեշներից է կազմված: Տեղադրված են թե՛ ազդանշանային համակարգեր, թե՛ փշալարեր,և թե՛ տեսահսկման սարքավորումներ:
Հավելենք, որ սահմնագծման աշխատանքներն ու ինժեներատեխնիկական աշխտանքներն արժեցել են ավելի քան 200 մլն ռուբլի: Սահմանի վրա տեղադրված տարբեր սարքավորումների պիտանելիության ժամկետն առնվազը 10 տարի է:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ