Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Յակուտիայում պատմական ցրտեր են

Յակուտիայում պատմական ցրտեր են
15.01.2019 | 18:29

Յակուտիայում մինչև -60°C ցուրտ կարող է լինել: Այդ մասին տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը` հղում անելով տեղական հիդրոմետ ծառայությանը:
Նշվում է, որ այս գիշեր Օյմյակոն քաղաքում տեղադրված օդերևութաբանական կայանում -56°C է գրանցվել:


Օդերևութաբանները կանխատեսում են, որ հունվարի 16-ի գիշերը ցուրտը կարող է ռեկորդ սահամնել` հասնելով -59°C-ի:
Նշենք, որ հիդրոմետ ծառայության աշխատակիցներն այսօր Մոսկվայում 2019-ի առաջին տաքացումների մասին են հայտնել. այստեղ գրանցվել է 3°C-ի, ինչը նորմայից բարձր է 7 աստիճանով:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ