Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Ձերբակալվել է Աբուբակար Կամարան

Ձերբակալվել է Աբուբակար Կամարան
25.01.2019 | 12:53

Լոնդոնի «Ֆուլհեմ» ակումբի ֆուտբոլիստ Աբուբակար Կամարան ձերբակալվել է ակումբի մարզաբազայում սանձազերծած կռվի համար։ Պատճառը «Հադերսֆիլդի» հետ քսաներորդ տուրի խաղում Ալեքսանդր Միտրովիչի ու ոչ իր կողմից տասնմեկմետրանոցն իրացնելն է: Այս միջադեպի համար թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ֆրանսիացուն հեռացրել է թիմից: 23-ամյա հարձակվողին հաջողվել է մեկուսացնել իրավապահ մարմինների միջամտությամբ, որոնց օգնության են կանչել ակումբի ներկայացուցիչները:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2385

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ