Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Քաղաքային արվեստի փառատոնը՝ Երևանում

Քաղաքային արվեստի փառատոնը՝ Երևանում
12.02.2019 | 02:35

Քաղաքի պատերը զարդարող գրառումներն ու նկարազարդումները հաճախ ստիպում են քայլերդ դանդաղեցնել, գրավում են ուշադրությունդ, երբեմն էլ ժպիտ կորզում: Դրանցից շատերը միառժամանակ դառնում են քաղաքի անբաժանելի մասնիկը, խոսում են հեղինակի մասին, անցորդների, քաղաքի: Եթե բացառենք անմիջապես ջնջելու ենթակա գրառումներն ու պատկերները, կարող ենք կրկնել Մուզիլի միտքը, ըստ որի՝ մարդը ձևավորվում է իր ստեղծածի հակազդեցությունից, փողոցների պատերը գաղափարախոսություններ են ճառագում: Մշակութային այս շարժումը արվեստ է, թե հակաարվեստ, նկարազարդում, թե վանդալիզմ, սոցիալական գովաղդ է, թե պարզապես հոգու ճիչ, դժվար է ասել (գուցե և՝ բոլորը մեկում): Կարող ենք ասել, որ Երևանում փետրվարի 27-ից մինչև մարտի 19-ը առաջին անգամ կանցկացվի «ՈՒրբանԱրթ» փառատոնը:


«Իրատեսի» հետ զրույցում փառատոնի հիմնադիր, «VisualGapGallery»-ի հիմնադիր-արվեստագետ ՄԵՐԻ ՄՈՒՆԸ նշեց, որ փառատոնի առաջին փուլում նախատեսվում են կրթական ծրագրեր: Բաց մրցույթի արդյունքում ընտրված ուսանողները կսովորեն աշխատել ստեղծագործական այլընտրանքային տեխնիկայով (գրաֆիտի, տրաֆարետային արվեստ, տեսապրոյեկտում, մետաքսագրություն):
Երկրորդ փուլում մեկնարկելու է միջոցառումների շարքը, այլ կերպ ասած՝ նշված տեխնիկայի հանրային ցուցադրումը: Հայ և գերմանացի արվեստագետները չորս օր շարունակ քաղաքը զարդարելու են ամենատարբեր էսքիզներով:
Այս ամենը կշրջանառվի նաև համացանցում, ենթադրաբար ֆեյսբուքը «կպայթի» փողոցային արվեստի լուսանկարներով:


Մերի Մունի կարծիքով՝ եթե ուզում ես արտահայտել, պարտադիր չէ կտավի վրա նկարել: Սակայն արտահայտման այն ձևը, որ առաջարկում են գրաֆիտիստները, կարող է շատ կարճ կյանք ունենալ: «Դու պատի վրա նկարում ես, հաջորդ օրը մեկ ուրիշը դրա վրա կարող է նկարել: Դա գրաֆիտիի օրենքն է»,- ասաց զրուցակիցս, նկատեց նաև, որ մեր քաղաքի պատերը ազատ են, գրաֆիտիստները նշված կանոնին հետևելու կարիք չունեն, քանի դեռ քաղաքը չի լցվել պատկերներով:


Հավելենք, որ «Երևան ՈՒրբանԱրթ-2019» փառատոնը նախաձեռնել են VisualGapGallery-ն (Հայաստան), Երևանի «Գյոթե կենտրոնը» (Գերմանիայի Դաշնային Հանրապետության լեզվի և մշակույթի արտաքին ինստիտուտի գործընկեր) և Gangeviertel արվեստի կենտրոնը (Գերմանիա)։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ