Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Չելսին կհեռացնի Սարիին

Չելսին կհեռացնի Սարիին
15.02.2019 | 03:42

Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում «Մանչեսթեր Սիթիից» կրած խայտառակ (0:6) պարտությունից հետո «Չելսիի» ղեկավարությունը մտադիր է հեռացնելու գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին ու Լոնդոն հրավիրելու Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:


Զիդանի Լոնդոն ժամանումը կնպաստի նրան, որ թիմի կիսապաշտպան Էդեն Ազարը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ: Բելգիացին բարձր է գնահատում Զիդանի աշխատանքը և մի քանի անգամ շեշտել է, որ շատ է ցանկանում աշխատել ֆրանսիացու հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ