Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.04.2020 | 00:04
Որ­դյա՛կ, մի՛ զլա­ցիր օգ­նել աղ­քատ­նե­րին և թույլ մի՛ տուր, որ տվայ­տեն կա­րո­տյալ­նե­րի աչ­քե­րը։ Քաղ­ցած մար­դուն մի՛ տրտ­մեց­րու և մի՛ զայ­րաց­րու մար­դուն նրա չքա­վո­րու­թյան մեջ։ Մի՛ խռո­վի՛ր ար­դեն նեղ­ված սիր­տը և մի՛ դան­դա­ղիր օգ­նել կա­րո­տյալ­նե­րին։ Մի՛ մեր­ժիր նե­ղու­թյան մեջ ե­ղո­ղի պա­ղա­տան­քը և քո ե­րե­սը մի՛ դարձ­րու տնան­կից։ Քո հա­յաց­քը մի՛ շր­ջիր կա­րո­տյա­լից և ա­ռիթ մի՛ տուր, որ մարդ ա­նի­ծի քեզ, քան­զի երբ նա իր հո­գու դառ­նու­թյան պա­հին քեզ ա­նի­ծի, նրա խնդ­րան­քը կլ­սի Տե­րը։
Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 4. 1-6
Դիտվել է՝ 7120

Մեկնաբանություններ