ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաքն ավարտվել է

Իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաքն ավարտվել է
28.01.2021 | 21:21

Հանրապետության հրապարակում իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաքն ավարտվել է: հանրահավաքի կազմակերպիչները հայտարարեցին, որ որոշում է կայացվել դադարեցնել բողոքի ակցիան:

«Մենք այսօր արեցինք այն, ինչը մեր ուժերից վեր էր՝ ցույց տալով, որ պատրաստ ենք մեր խոսքի տերը լինել: Հիմա խնդրում եմ՝ որեւէ բողոքի գործողություն չանել, որովհետեւ մեր ուժերն անհավասար են: Եթե մենք լինեինք բավարար չափի, ոստիկանությունն այլ պահվածք կունենար եւ մեզ կպաշտպաներ: Մենք ձեզ կասենք, թե մեր հաջորդ կտրուկ քայլերը որոնք են լինելու»,-ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը:

Ակցիայի կազմակերպիչները հայտնեցին նաև, որ ոստիկանությունը բերման է ենթարկել հանրահավաքի պատասխանատուներից Արշակ Զաքարյանին: Հանրապետության հրապարակի Կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ էր ստեղծվել. իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաքի մասնակիցները փորձում էին մուտք գործել Կառավարության շենք, ոստիկանությունը պատնեշ էր կազմել, հրմշտոց էր սկսվել:

Դիտվել է՝ 8512

Մեկնաբանություններ