Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ասում են

Ասում են
28.07.2022 | 07:23

Այս իշխանությունները եկել են պարզ ծրագրով՝ Արցախը նորից բռնակցեն Ադրբեջանին, Հայաստանը դարձնեն Թուրքիայի կցորդ։ Մենք բացարձակապես տեղյակ չենք, թե իրականում ինչ գործընթացներ են տեղի ունենում։

Մենք ոչ միայն մոլորության մեջ ենք, ուղղակի անտեղյակ ենք։ Եվ օր առաջ հստակ պետք է հնչեցվի այն, որ այս իշխանությունները վաղուց լեգիտիմ չեն։ Երկրորդը, պետք է հայտարարել, որ հասարակությունը համաձայն չէ, այն, ինչ արվում է, ամբողջն անհիմն է, անօրինական ու հակաիրավական։ Ես կարծում եմ, որ պետք է հստակ դիմել միջազգային բոլոր ատյաններին, անկախ նրանից, դրանք այսօր մեր կողմն են, թե ոչ։ Պետք է ֆիքսել, որ այս գործընթացն ամբողջովին հակաիրավական է ու անօրինական։


Լարիսա Ալավերդյան

Դիտվել է՝ 51079

Մեկնաբանություններ