Նիկոլի ոհմակն իր առաջնորդների հերթական չարագործության մասին հայտնեց, առջևում նորերն են
13.07.2024 | 07:12
Նիկոլի ոհմակն իր առաջնորդների հերթական չարագործության մասին հայտնեց՝ «Հայոց պատմություն» առարկան դպրոցներում այսուհետ կդասավանդվի որպես «Հ ա յ ա ս տ ա ն ի պ ա տ մ ու թ յ ու ն»:
Մինչ այդ մենք կարևորել էինք հայերիս, հայ ազգին, և դա է ճիշտ մոտեցումը, քանի որ Հայաստանը Հայաստան է մեզանով՝ հայերովս: Ապա մի պահ պատկերացրեք Հայաստանն առանց հայերի, այդ դեպքում ի՞նչ էական է, թե նրա անվանումն ինչ կլինի` Հայաստան կլինի, Ադրբեջան, Վրաստան կամ մեկ այլ բան՝ դրանից հետո էլ կարևո՞ր է:
Բայց հայադավ Նիկոլը և իր ոհմակից մի նեղ շրջանակ Հայաստանն առանց հայերի են պատկերացնում, ընդ որում, ոչ միայն պատկերացնում են, այլև հետևողականորեն գործում են, ջանում են, որ դա իրականություն կդառնա, մեր սուրբ հողի վրա գան ապրելու ադրբեջանցիները, թուրքերը, G- հուդաները… Ահա թե ինչու հայոցը, հայերիս այլևս կարևոր չեն համարել, ավելի ճիշտ, համարել են հակացուցված առարկայի և պատմության դասագրքի անվանումը որոշելիս:
Բացի վերոնշյալից, նիկոլենք իրենց այս հայադավ քայլով մեկ այլ նպատակ էլ են հետապնդում. փորձում են կրճատել հայերիս տարիքը, այսինքն՝ հայերիս տարիքը, պատմությունը նույնացնել Հայաստանի տարիքի և պատմության հետ, մինչդեռ հայտնի է, որ մեր երկրի ու նույնիսկ պետության անվանումը միշտ չէ, որ եղել է Հայաստան, շատ ավելի վաղ մենք ունեցել ենք Արատտա անվանումով զարգացած կրոնապետություն:
Մեր պատմության դասագրքի անվանափոխությունը, սակայն, Նիկոլի ոհմակի (անշուշտ, նրա գիտությամբ ու կամքով) ամառային շրջանի չարագործություններից սոսկ մեկն է:
ԶԼՄ- ներն օրերս տեղեկացրին, որ Հայաստանը Վրաստանին կապող կամուրջը կհանձնվի Ադրբեջանին.
«Հայաստանի կողմից օկուպացված կամուրջը, որը կապում է այդ երկիրը Վրաստանի հետ, կվերադարձվի Ադրբեջանին»,- գրել է azxeber.com ադրբեջանական կայքը:
Նույն հրապարակման համաձայն, «Նշվել է, որ Նիկոլը Կիրանց և Աճարկուտ գյուղերում ծանոթացել է նոր ճանապարհի կառուցման աշխատանքներին:
Ըստ տեղեկությունների, նոր ճանապարհը կառուցվում է այն պատճառով, որ Հայաստանից Վրաստան տանող ճանապարհին գտնվող կամուրջը սահմանազատման արդյունքում հանձնվելու է Ադրբեջանին»:
Վերոնշյալ փոփոխությունը, ինչպես նշված է նույն հրապարակման մեջ, ներառում է Գյունեյ գյուղի (դատելով ամենից, Կիրանցը նկատի ունեն) երկու տուն ու ճանապարհի մի մասը:
Ահա սա էլ՝ 2024- ի ամառը, առջևում Նիկոլի և Նիկոլի ոհմակի նոր չարագործություններn են:
Հարցնելն ամոթ չլինի՝ իսկ ու՞ր է սրբազան շարժումը…
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Նիկոլ հայադավ, քեզ ոչ ոք և ոչինչ չի կարողանալու փրկել քո բազմաթիվ ոճրագործությունների դիմաց սպասվող արդարացի պատժից. 2
- Նիկոլ հայադավ, քեզ ոչ ոք և ոչինչ չի կարողանալու փրկել քո բազմաթիվ ոճրագործությունների դիմաց սպասվող արդարացի պատժից
- ՆԱՏՕ- ն Ռուսաստանի թշնամին է և նրան պետք է ոչնչացնել. Դմիտրի Մեդվեդև
- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա երկու միանգամայն լուրջ սպառնալիքները. 2
- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա երկու միանգամայն լուրջ սպառնալիքները
- ՆԱՏՕ- ն արդեն բացեիբաց հայտարարել է Ռուսաստանին կանխարգելիչ հարվածներ հասցնելու հնարավորության մասին
- Հրապարակայնորեն Դրախտում հայտնվելու ցանկություն արտահայտած Թրամփը բռնել է Դժոխքի ճանապարհը
- Ինչպես ԽՍՀՄ բանակը մտավ Բեռլին, այնպես էլ ՌԴ բանակը պետք է մտնի Կիև և ՈՒկրաինայի լիակատար կապիտուլյացիան դարձնի իրականություն. 3
- Ինչպես ԽՍՀՄ բանակը մտավ Բեռլին, այնպես էլ ՌԴ բանակը պետք է մտնի Կիև և ՈՒկրաինայի լիակատար կապիտուլյացիան դարձնի իրականություն. 2
- Ինչպես ԽՍՀՄ բանակը մտավ Բեռլին, այնպես էլ ՌԴ բանակը պետք է մտնի Կիև և ՈՒկրաինայի լիակատար կապիտուլյացիան դարձնի իրականություն
- Եվրալիդերներն անցել են գործի՝ խաղաղության ծրագիր կոչվածն անխուսափելի և մեծ պատերազմի ծրագրի վերածելու նպատակով
- Թրամփի ծրագիրը. խաղաղությո՞ւն, թե ավելի մեծ պատերազմ, այսինքն՝ Երրորդ համաշխարհային. 2
- Թրամփի ծրագիրը. խաղաղությո՞ւն, թե ավելի մեծ պատերազմ, այսինքն՝ Երրորդ համաշխարհային
- Նիկոլ հայադավը և իր ոհմակը հնարավոր ամեն ինչ արել են, որ Սատանայի երկու զորավոր զենքերով՝ հիասթափությամբ, հուսահատությամբ շատերին խոցեն
- Նիկոլ հայադավը, ինքն էլ չգիտակցելով, երեկ ընդդիմությանը հերթական դասը տվեց, թե որն է գերագույն գլխավոր չարիքից ազատվելու միակ ճանապարհը
- Թուրքերի և թուրքական ավիացիայի բախտը վերջին օրերին ակնհայտորեն չի բերում, կործանվել է ևս մեկ ինքնաթիռ (տեսանյութեր)
- «Lockheed C-130 Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով սատկել են Նիկոլ հայադավի եղբայրներից 20-ը (տեսանյութեր)
- Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը բախտորոշ է լինելու ոչ միայն նրանց, այլև գրեթե բոլոր երկրների, հնարավոր է, ողջ մարդկության համար. 2
- Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը բախտորոշ է լինելու ոչ միայն նրանց, այլև գրեթե բոլոր երկրների, հնարավոր է, ողջ մարդկության համար
- ՆԱՏՕ- ի բարձրաստիճան զինվորականը չի թաքցրել Ռուսաստանի հետ պատերազմելու դաշինքի մտադրությունը
Մեկնաբանություններ