Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վրաստանում՝ ազգային, ընտանեկան արժեքների զարթոնք, Հայաստանում՝ անկում

Վրաստանում՝ ազգային, ընտանեկան արժեքների զարթոնք, Հայաստանում՝ անկում
10.09.2024 | 11:36

Հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ է Վրաստանում նկատվում ազգային, ընտանեկան արժեքների զարթոնք, եկեղեցու նկատմամբ խորին հարգանք, մինչդեռ՝ մեր երկրում ճիշտ հակառակ զարգացումներն են: Ընդ որում, գրեթե նույն պատմաքաղաքական մթնոլորտն է, վերջապես՝ նույն աղբյուրից սնվող գրանտակերներն են «թելադրողները»: Կարծում եմ, խնդիրը զուտ իրավիճակային է՝ Վրաստանում հարկ է հնարավորինս սրել վրաց-ռուսական հարաբերությունները, և այդ համատեքստում ազգային գործոնը խիստ ծանրակշիռ է, մինչդեռ՝ մեր երկրում առաջնահերթը ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ հարաբերություններում անասելի զիջումների գնով ջերմության պատրանք ձևավորելն է, ինչին ազգային գործոնը առնվազն չի նպաստում:

Հ.Գ. Այս օրերին ԱԺ-ում քննարկվող մի օրինագծով առաջարկվում է մշակութային բոլոր հաստատությունների անվանումներում «ազգային» տերմինը փոխարինել «պետական» տերմինով, և դա մեկնաբանվում է իբրև այդ տերմինը արժևորելու կարևոր քայլ:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 9946

Մեկնաբանություններ