Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Մանիֆեստ «Արևմտյան Ադրբեջանի կաթողիկոսության» ստեղծման մասին

Մանիֆեստ «Արևմտյան Ադրբեջանի կաթողիկոսության» ստեղծման մասին
23.10.2025 | 13:11

Փաշինյանը ԱԺ-ում փաստացի հայտարարեց, որ հայկական եկեղեցիների մի մասը, որոնք գտնվում են պետական հաշվեկշռում, կարող են «վերադարձվել հասարակությանը», իսկ այնպիսի «քահանաներ», ինչպիսին Ստեփան Ասատրյանն է, կարող են «Հայաստան վերադարձնել իրական հոգևոր կյանքը», և իշխանությունը կաջակցի դրան։

Նիկոլ Փաշինյանը կարող է ստեղծել ՀԱԵ զուգահեռ եկեղեցի Հայաստանում, իր սեփական քահանաներով՝ պետական հաշվեկշռի վրա քահանաներով։

Նախագահական պարտված ընտրություններից առաջ Պյոտր Պորոշենկոն ՈՒկրաինա բերեց ՈՒկրաինայի ՈՒղղափառ եկեղեցու ինքնավարության (ավտոկեֆալիայի) մասին «Թոմոսը» և բաժանեց ավանդական ՈՒկրաինայի ՈՒղղափառ եկեղեցին (ՈՒՈՒԵ), ստեղծելով աշխարհիկ իշխանությանը ենթակա եկեղեցի։ Փաշինյանը կարող է կրկնել այս սցենարը։

Ի դեպ, ամենայն հավանականությամբ, արդեն պատրաստ է նաև «նոր կաթողիկոսության» անվանումը՝ «Արևմտյան Ադրբեջանի կաթողիկոսություն»։ Փաշինյանը և իրեն հավատարիմ «սպասավորները» ներդաշնակորեն կնայվեն դրանում։

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4618

Մեկնաբանություններ