ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Խնդիրը լուծված չէ և օրերից մի օր պետք է լուծվի

Խնդիրը լուծված չէ և օրերից մի օր պետք է լուծվի
09.11.2025 | 11:47

Ըստ Փաշինյան Նիկոլի, «սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արծվաշենը»:

ՈՒրա՞խ եմ: Այո, ուրախ եմ:

Հավատու՞մ եմ: Ո´չ, չեմ հավատում:

Այդ դեպքում, ինչու՞ եմ ուրախ:

Ուրախ եմ, քանզի Արծվաշենը տարածաշրջանային քաղաքական օրակարգում է:

Իսկ ի՞նչ է տալիս մեզ Արծվաշենի օրակարգում մնալը: Օրակարգում մնալը նշանակում է, որ խնդիրը լուծված չէ և օրերից մի օր պետք է լուծվի:

Դե, որ օրակարգը սպառվի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2769

Մեկնաբանություններ