ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կովկասը ոչ-արևմտյան տարածաշրջան է՝ իր նորմերով ու վարքագծային կոդերով

Կովկասը ոչ-արևմտյան տարածաշրջան է՝ իր նորմերով ու վարքագծային կոդերով
17.11.2025 | 14:00

Նոյեմբերի 16-ին Ադրբեջանը Տաշքենդում հանդիսավոր կերպով դարձավ Միջին Ասիայի երկրների ղեկավարների կոնսուլտատիվ հարթակի` C5-ի անդամ, ու այս լայթ սիմետրիկ ինտեգրատիվ կառույցը դարձավ C6: Ադրբեջանն աշխարհաքաղաքական, գեոմշակութային ու գեո֊քաղաքակրթական առումով դառնում է Միջին Ասիայի մաս։

Իսկ սա արդեն իսկ պիտի հուշի, որ Հայաստանի Հանրապետությունը, ի հեճուկս տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների աշխարհաքաղաքական շահերի, արդեն չի կարող դառնալ Եվրոպայի մաս՝ աշխարհաքաղաքական ու ինստիտուցիոնալ առումով։

Գնացքը գնացել է։ Կովկասը ոչ-արևմտյան տարածաշրջան է իր նորմերով, տարածաշրջանակարգի կառուցվածքով ու վարքագծային կոդերով, և եվրոպական համակարգի կանոններն այստեղ հաճախ չեն գործում, հասկացեք ու խորապես ընդունեք դա։

Ու դրա մասին լավ գիտեն ՀՀ օրվա իշխանությունները, բայց դեռ շատ կմանիպուլացնեն «Հայաստանի եվրաինտեգրացիայի»՝ արտաքին քաղաքականության առումով ոչօպերացիոն, մեծամասամբ ներքին սպառման համար նախատեսված օրակարգով։

Արևմուտքի աշխարհաքաղաքականության իրական մաս հիմա` պոստ֊լիբերալ ինտեգրացիոն ժամանակաշրջանում, այլ կերպ են դառնում։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 11904

Մեկնաբանություններ