ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մարդիկ ապրում են մեծ երկրներում, բայց սրտներում Մեծ Հայքի սահմաններն են

Մարդիկ ապրում են մեծ երկրներում, բայց սրտներում Մեծ Հայքի սահմաններն են
30.11.2025 | 14:40

Էս «իրական Հայաստան» կոչված գաղափարից մի տեսակ թուրքական հոտ է գալիս:

Ամեն ազգ ունենում է իր երազանքները:

Հայությունն ապրում է աշխարհի տարբեր պետություններում` գերհզոր, հզոր, ոչ այնքան հզոր, մեծ ու փոքր: Բայց համարյա բոլորն իրենց Հայրենիքը համարում են Հայաստանը: Շատ շատերը նույնիսկ Հայաստանում չլինելով են Հայատանը համարում իրենց Հայրենիք: Ավելին` իրենց նախնիներն էլ չեն եղել այսօրվա Հայաստանի տարածքում:

Որովհետև աշխարհի ցանկացած հայի սրտի երազանքը Մեծ Հայքն է: Ու դա տարածքի չափերի պահով չի: Մարդիկ ապրում են մեծ երկրներում, բայց սրտներում Մեծ Հայքի սահմաններն են: Նույնիսկ Սովետում` աշխարհի ամենամեծ երկրում ապրելով, հայի աչքերը նայում էին դեպի Մասիս ու Արևմտյան Հայաստան, դա էլ հո տարածքի թեմա չէ՞ր: Ամերիկայում ապրող հայը հո անվտանգության կամ տարածքի խնդիր չունի՞: Ֆրանսիայում ապրող Հայը պետության հետ խնդիր չունի:

Հայի երազանքը Մեծ Հայքն է:

Երևի ինչ-որ չափով այդ երազանքը հային հայ է պահում, ինչ-որ չափով ուշ է ձուլվում: Հա, կարող է ինքն այլևս չվերադառնա, բայց հնարավոր է իր սերունդները երբևէ վերադառնան:

Հիմա էդ երազանքն են ուզում վերացնել: Եթե դա չլինի, Եկեղեցին թուլանա, ու այդպիսի մի քանի բան, ապա դժվար Սփյուռքը երկար դիմանա: Ավելի արագ կձուլվի, իսկ Սփյուռքի վերանալու ամենաշատ ցանկացողը հենց Թուրքիան է:

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 8106

Մեկնաբանություններ