Փաշինյանը այսօր էլ պարտվեց, և դա նշանակում է մեկ բան: Հասկանալով խրոնիկ պարտությունների բեռը և իր պսևդոհաղթանակների անարժեքությունը՝ նա ման է գալու մեկ մեծ և իրական հաղթանակ: Այդ «մեծ-իրական հաղթանակի» իր կողմից ցանկալի և արդեն անայլընտրանք վայրը լինելու է Մայր Աթոռը: Բոլոր նրանք, ովքեր մինչ այսօր եզրակացություններ են արել՝ այլևս պետք է պատրաստ լինեն գետնի վրա իրենց եզրակացություններն ու պատրաստակամությունը իրագործելուն: Փաշինյանը այս ամենը դարձրել է իր լինել-չլինելու հարց: Մյուս կողմը դեռ չի դարձրել սա Փաշինյանի լինել-չլինելու հարց, և դրա ձգձգումը բացառապես մեծացնում է Փաշինյանի մանյովրների հնարավորությունները:
P.S. Բոնապարտիկի Վաթերլոոն մոտեցնելու ժամանակն է:
Վլադիմիր Մարտիրոսյան