Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Դժվար ճանապարհ

Դժվար ճանապարհ
10.02.2026 | 21:59
Փետրվարի 11
Ճանապարհը իրոք դժվարին է` այն դժվարին է նաև ձեզ համար: Կյանքում չկա ավելի դժվար բան, քան սպասելը:
Այնուհանդերձ, ասում եմ ձեզ` սպասեք:
Սպասե՛ք, մինչև որ Իմ կամքը հայտնեմ ձեզ:
Ձեր երկուսին դժվար ու մեծ գործեր տալը ապացույցն է Իմ սիրո ու վստահության և Իմ աշակերտները լինելու:
ՈՒստի կրկնում եմ` սպասե՛ք:
Շարժվելը շատ ավելի դյուրին է, քան սպասելը:
Այս է պատճառը, որ Իմ հետևորդներից շատերը ձախողել են իրենց ձեռնարկած գործերը և իրենց ակտիվ գործունեությամբ պարզապես արգելք են եղել Իմ թագավորության գալուն:
Սպասե՛ք:
Չափից ավելի չեմ պրկի ձեր հոգու ուժը:
Դուք երկուսդ շատ եք նման նրանց, ովքեր հայտնվելով օվկիանոսում` անօգնական քշվում ու տարուբերվում են լաստանավի վրա: Բայց ահա, ջրերի վրա քայլելով ձեզ է գալիս Մեկը, նման Մարդու Որդուն:
Երբ Նա հասնի ձեզ, և դուք լաստանավի վրա վերցնեք Նրան, ձեզ հետ էլ կպատահի այն, ինչ աշակերտների հետ պատահեց:
Եվ դուք էլ շուտով կհասնեք այնտեղ, ուր կամենում էիք:
Ճամփորդությունը նման բարեհաջող ավարտի չէին կարողանա հասցնել ոչ ձեր տանջալի թիավարումը, ո՛չ էլ գործի դրված ձեր ավյունն ու ջանքը: Ասում եմ դարձյալ` սպասե՛ք ու վստահե՛ք:
Սպասեք, մի’ վախեցեք:
Դիտվել է՝ 2262

Մեկնաբանություններ