Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Աղոթարան

Աղոթարան
21.03.2026 | 22:00
Տե՛ր Հիսուս Քրիստոս,
կյանքի և լույսի անսպառելի Աղբյուր,
Շնորհակալ եմ ամեն բանի համար՝
ուրախության և նեղության,
հանգստության և փորձության համար,
քանզի ամեն ինչ Քո իմաստուն նախախնամությամբ է։
Պահպանի՛ր իմ միտքը չար խորհուրդներից,
իմ սիրտը՝ անիրավ զգացումներից,
իմ լեզուն՝ դատարկ ու վնասակար խոսքերից,
Հիշի՛ր ինձ Քո Արքայության մեջ,
գրի՛ր իմ անունը կյանքի գրքում։
Քեզ փառք և երկրպագություն,
Հոր և Սուրբ Հոգու հետ միասին,
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:
Դիտվել է՝ 2904

Մեկնաբանություններ