Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երբ ուղեղը հիվանդանում է, տրամաբանությունը արձակուրդ է գնում

Երբ ուղեղը հիվանդանում է, տրամաբանությունը արձակուրդ է գնում
22.04.2026 | 12:14

Ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդ, ապրիլի 25-ին՝ խորոված-փարթի ու տոնական համերգ:

Ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր և Քաղաքացու օր:

«Պատմական հիշողությունդ խորովածով կտրեմ»,- սա է օրվա քեֆչի իշխանության ուղերձը հայ մարդուն: Չեմ ասում՝ քաղաքացուն, որովհետև այսօր Հայաստանի քաղաքացի են համարվում երեկչէառաջինօրը մեր երկիր ոտք դրած պակիստանցին ու արաբը, հնդիկն ու ջհանդամդարասցին էլ, որոնք շա՜տ մեծ ախորժակով տեղաբնակների հետ կմասնակցեն և՛ խորոված-փարթիին, և՛ մնացած բոլոր փարթիներին, միայն թե ուտել-խմել-զվարճանալու առիթ լինի:

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է կատարվելու մայրաքաղաքի Ամիրյան փողոցում ու Հանրապետության հրապարակում շաբաթ օրը: «Ուրախ ավտոբուսի» սրտիկամոլ ուղևորների հրճվանքն ու ծափ-ծլնգոցին էլ կարելի է պատկերացնել: Կողքից նայող զբոսաշրջիկին կարող է թվալ, թե հանրային համերաշխության օազիս է ընկել. կյանքը՝ խաղուպար, ապրուստը՝ ձրի, երկրի ղեկավարն էլ տոն օրով ժողովրդի մեջ թամադայություն է անում:

«Քեֆչի հասանների» ուրախությունը կարելի է հասկանալ. ութ տարի առաջ “с корабля на бал” ուղեծրով փայտե տախտակամածից հայտնվեցին մարմարապատ պալատում ու մինչև հիմա այնտեղ են: Ութ տարում ութ անգամ ավելի ծանր սոցիալական բեռ շալակած «անդարդ հասոների» ուրախությու՞նը ինչպես հասկանալ:

Լրիվ անեկդոտ է:

Ոչ մի առողջ տրամաբանություն:

Էս առիթով մի հին անեկդոտ պատմեմ ու փակեմ թեման. Մեկ է, երբ ուղեղը հիվանդանում է, տրամաբանությունը արձակուրդ է գնում:

Ուրեմն, էս Վարդանիկիս պապան տղայի տարեվերջյան թերթիկն է նայում. բոլոր կարևոր առարկաներից՝ 2, երգեցողությունը՝ 5: «Ծո, իշու ձագ,- ասում է,- էսքան երկուսների մեջ ինչըղ երգելդ կուգա՞»:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 23554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ