Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Լավ լուրեր ենք ստանում Մայր Աթոռից

Լավ լուրեր ենք ստանում Մայր Աթոռից
07.05.2026 | 12:00

Ամենայն Հայոց կաթողիկոսը մտադիր է սրբադասել Կոմիտասին: Այժմ քննարկվում են խոչընդոտները, որոնք դժվար թե արգելք հանդիսանան: Բանն այն է, որ անմեղսունակ անձանց, այլ կերպ ասած՝ հոգեկան հիվանդների սրբադասումն անհնար է: Բայց Կոմիտսաը, գտնվելով հոգեբուժարանում, անմեղսունակ չի եղել: Նա ընդամենը խոր դեպրեսիայի մեջ է գտնվել տարիներ շարունակ՝ լինելով բանական, թեկուզ և հոգեպես տառապած մարդ:

Պետք է ողջունել Մայր Աթոռի կամքն ու մտադրությունը: Եվ պետք է ցավալ, որ Կոմիտասի սրբադասումն այսքան ուշացավ: Քանի որ հայ ժողովրդի ամենամեծ զավակներից է Կոմիտսաը՝ Մաշտոցին ու Խորենացուն հավասար, առանց որի այսօր այս ազգը պարզապես չէր ունենա ազգային երաժշտություն՝ հայրենազրկումը կվերացներ այն: Չէին լինի Խաչատրյան, Բաբաջանյան, Միրզոյան, չէր լինի հայկական երաժշտություն ընդհանրապես: Եվ միայն Կոմիտասի տաղանդի և կամքի շնորհիվ հնարավոր եղավ պահպանել և փրկել Արևմտյան Հայաստանի հոգևոր ժառանգությունը:

Հուսանք, հերթը շուտով կհասնի Մովսես Խորենացուն:

Իսկ հայ ժողովրդին մյուս ամենամեծ ծառայությունը մատուցած մեծ անհատին՝ Ալեքսանդր Գրիբոեդովին, որը վերաբնակեցրեց Արևելյան Հայաստանը հայերով և հայերին պաշտպանելով զոհվեց, իհարկե, Հայ Առաքելական եկեղեցին սրբադասել չի կարողանա, բայց կարող է պաշտպանել նրան հարությունյան շանթի կարգի թուրքական ապրանքատեսակներից:

Ինչևէ, չափազանց ողջունելի և պահանջված է Վեհափառի որոշումը, տա Աստված, շուտով պատարագի մասնակցենք սուրբ Կոմիտասի եկեղեցում:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետգրություն. Լսեք Կոմիտասի «Ոսկան ախպերը», որն Արամ Խաչատրյանը դարձրեց հանճարեղ սիմֆոնիայի երրորդ մաս։

Հղումը՝ https://www.youtube.com/watch?v=O60lqF3kFlk

Դիտվել է՝ 3998

Մեկնաբանություններ