Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ե՞րբ փոխվեց «հերոսի» մեր պատկերացումը

Ե՞րբ փոխվեց «հերոսի» մեր պատկերացումը
10.05.2026 | 12:08

Մենք մի ժամանակ գիտեինք՝ ով է հերոսը։

Նա, ով իր կյանքը դնում է մյուսների կյանքի առաջ։

Նա, ով լուռ կանգնում է այնտեղ, որտեղ շատերը նահանջում են։

Այսօր մեզ սովորեցնում են այլ բան։

Ասում են՝ հերոսը նա է, ով պարզապես վճարում է իր հարկերը, «նորմալ ապրում» է ու չի խառնվում ոչ մի բանի։

Եվ կամաց-կամաց ներշնչվում է նաև մեկ այլ «ճշմարտություն»՝ թե հայրենիքը դա, որտեղ հաց՝ այնտեղ կացն է։

Բայց մի պահ կանգ առնենք։

Եթե հերոսը միայն «կարգապահ քաղաքացի» է, ապա ո՞վ է կանգնելու վտանգի պահին առաջին գծում։

Եթե պայքարի ոգին դառնում է անցյալ, ապա ո՞վ է պահելու ապագան։

Խնդիրը մարդկանց մեջ չէ։

Խնդիրն այն է, թե ինչ արժեքներ են դառնում նորմա, և որոնք՝ երկրորդական։

Մենք միայն մարտի դաշտում չպարտվեցինք։

Մենք պարտվեցինք այն պահին, երբ մոռացանք, թե ինչի համար էինք պատրաստ կանգնել մինչև վերջ։

Արման ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լուսանկարում իմ մարտական ընկերն է՝ Մենուա Հովհաննիսյանը, Արցախի հերոս։

ArtsakhLur.am-ի էջից

Դիտվել է՝ 4239

Մեկնաբանություններ