Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
09.07.2026 | 00:05

Ամենախնամ Տեր,
Գոհանում ենք այս նոր օրվա այգաբացի համար, քանզի Քո նորոգող ձեռքերում է մեր կյանքը։
Տե՛ր Հիսուս, Որդի Աստծո,
Տուր մեզ այն, ինչ մենք անգամ չենք խնդրում, բայց պիտի մեզ բարիք բերի այս կյանքում։
Եվ հեռացրու մեզանից այն ամենը, ինչը կարող է վնաս բերել մեզ։
Եվ Քեզ վայել է փառք իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն։
Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ