Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Միջազգային դավադրության դիմակազերծումը. մեր ազգային անվտանգության հրամայականը

Միջազգային դավադրության դիմակազերծումը. մեր ազգային անվտանգության հրամայականը
10.07.2026 | 10:49

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ ձայնագրության հրապարակումը սովորական դիվանագիտական սկանդալ չէ: Սա գլոբալ դիվանագիտության դիմակազերծումն է, աշխարհաքաղաքական բացահայտ դավադրության ապացույցը և ուղիղ սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը:

Երբ միջազգային առանցքային կառույցի ղեկավարը փակ խոսակցությունում պատրաստակամություն է հայտնում միջամտել Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին և աջակցել Գահակալի հեռացմանը, նա գործում է ոչ թե հանուն ժողովրդավարության, այլ հանուն Հայաստանը պետականության հենասյուներից զրկելու:

Ի՞նչ է սա նշանակում ռազմավարական տեսանկյունից.

*Հարված երկրի ողնաշարին. արտաքին ուժերը հստակ գիտեն՝ Հայաստանն ու Սփյուռքը վերջնականապես կլանելու և կազմաքանդելու համար նախ պետք է գլխատել մեր ազգային ինքնության վերջին անառիկ ամրոցը:

*Արցախի հարցի վերջնական փակում. Հայ Եկեղեցին Արցախի պատմամշակութային իրավունքների միակ միջազգային իրավատերն է: Եկեղեցու թուլացումը ձեռնտու է բացառապես Թուրքիային և Ադրբեջանին՝ տարածաշրջանից մեր հետքը վերացնելու համար:

*Աշխարհաքաղաքական տգիտություն, ցինիզմ և խամաճիկային համակարգ. օտարներին պետք չէ ուժեղ պետություն և ինքնիշխան եկեղեցի: Նրանց պետք է կառավարելի տարածք, հնազանդ հոգևոր դաս և ծնկած պետություն:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Վեհափառ Հայրապետի Գահը կրոնական սովորական ինստիտուտներ չեն, դրանք մեր պետության ինքնիշխանության և գոյության աշխարհաքաղաքական վերջին վահանն են: Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ ցանկացած ոտնձգություն՝ լինի ներսից, թե դրսից, ուղիղ հարված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու անվտանգությանը:

Իշխանությունները ժամանակավոր են, աշխարհաքաղաքական կոնյունկտուրան՝ փոփոխական, բայց Հայոց Պետականությունն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հավերժ են:

Մենք տեր ենք մեր Սրբություններին և մեր Երկրին:

Օտարի ծրագիրը չի՛ անցնելու:

ՍԹԱՓՎԵ՛Ք, ազգային դիմադրության և միասնության ժամանակն է

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ