Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 4 վագոն կամ 275 տոննա հացահատիկ, ինչպես նաև 4 վագոն կամ 271 տոննա պարարտանյութ է ուղարկվել Հայաստան՝ հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները 3 օր առաջ։
Եվ ո՞ւր է այդ ցորենն ու պարարտանյութը, որ պետք է արդեն մտած լիներ Հայաստան։
Բա մի տեսանյութ կամ լուսանկար չկա՞:
Երկու օր է՝ չեմ կարողանում գտնել։ Տեքստային լուր անգամ չկա, որ բեռը հասել է նշանակետին։
Ասում են, որ երկաթգիծը վնասվել է ադրբեջանական կողմում։
Փաստորեն, Ադրբեջանը դարձել է խրոնիկ դժբախտ պատահարների երկիր՝ մոլորակ։ Կատակ չէ, եթե հաշվի առնենք, որ «Ադրբեջան» գերիշխան մոլորակում 6 տարի շարունակ չի դադարում համավարակը։ Բաքվի բռնապետությունն ստիպված է անընդհատ երկարաձգել քովիդի դեմ պայքարի օրենքը։
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ շատ պատահական վնասվել է գազամուղի այն թևը, որը Բաքվի բռնապետությունը կառուցում էր իր վասալին՝ «Արևմտյան Ադրբեջանին» գազ մատակարարելու համար, իբր թե փրկելով այդ նեոգաղութային ու կատաղի գլոբալիստական տարածքը ռուսական գալիք պատժամիջոցներից։
Արտակ Հովսեփյան