ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Նրա ու բոլշևիկների գործելակերպի տարբերությունն ի շահ բոլշևիկների է

Նրա ու բոլշևիկների գործելակերպի տարբերությունն ի շահ բոլշևիկների է
02.08.2026 | 14:29

Նիկոլն առհասարակ ամեն բան անում է բոլշևիկների նման։ Այսպես, «գործի» է լծում լյումպենին, պայմանական ասած, «կուլակաթափում» է, պետականացնում է մասնավոր սեփականությունները, հարցերը «լուծում» է առանց դատ-դատաստանի (մի փռշտոցով ամբողջ «իրավապահ» համակարգը սեփական քմայքներին ծառայեցնելը դատ-դատաստան չէ), ջանում է կործանել եկեղեցին, և այլն։ Ի տարբերություն բոլշիկների, պետք է նկատել, որ Նիկոլն ամեն բան անում է՝ ելնելով ոչ թե համընդհանուր շահի միտված ինչ-որ սկզբունքներից, գաղափարներից, այլ զուտ իր նախասիրություններից, մաղձից և անձնական շահից։ Եթե գրեթե գոյություն չունեցող «Հայփոստի» տնօրենն ամսական 10 հազար դոլար աշխատավարձ է ստանում, եթե «Արարատցեմենտը» կառավարման է հանձնվում սեփական օգնականին, եթե մեծահարուստներին բռնում, ինչ-որ բաներ կորզում, ապա բաց ես թողնում՝ մի երկու տարի հետո, ֆինանսական ախորժակդ կրկին բացվելու ժամանակ, նորից կրկնում, եթե նույնը չես անում քեզ խոնարհաբար ծառայող մեծահարուստների նկատմամբ (իսկ նրանց ծառայությունը, ինչպես հասկանում եք, Նիկոլի համար ելույթ գրելով կամ նրա շորերը լվալով չի արտահայտվում), կարծում եմ՝ ամեն նույնիսկ կիսաբանական արարած հասկանում է, որ այստեղ գործ ունենք կոռուպցիայի, թալանի, բռնատիրական նկրտումների և շատ ավելի վատ բաների հետ։ Եվ որ նրա ու բոլշևիկների գործելակերպերի միջև տարբերությունն ի շահ բոլշևիկների է։

Հասմիկ ՍՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ