«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Աբորտի դրդող շնացողներին՝ Սուրբ Հովհան Ոսկեբերանից

Աբորտի դրդող շնացողներին՝ Սուրբ Հովհան Ոսկեբերանից
20.08.2026 | 11:39

«Ինչո՞ւ ես սերմանում այնտեղ, ուր հողն ինքն իսկ ջանում է ոչնչացնել պտուղը, ուր բազում միջոցներ են գործադրվում վիժեցման համար, ուր սպանություն է կատարվում դեռ ծնունդից առաջ։

Դու նույնիսկ պոռնիկ կնոջը չես թողնում միայն պոռնիկ մնալ, այլ նրան նաև մարդասպան ես դարձնում։

Տեսնո՞ւմ ես՝ ինչպես հարբեցողությունը տանում է պոռնկության, պոռնկությունը՝ շնության, իսկ շնությունը՝ սպանության։ Կամ, ավելի ճիշտ, դա սպանությունից էլ ավելի վատ մի բան է։ Չգիտեմ իսկ, թե ինչ անուն տամ դրան, որովհետև այն չի սպանում ծնվածին, այլ թույլ չի տալիս, որ նա ծնվի։

Ինչո՞ւ ես անարգում Աստծո պարգևը և հակառակվում Նրա օրենքներին։ Ինչո՞ւ ես անեծքը հետապնդում իբրև օրհնություն։ Ինչո՞ւ ես ծննդյան սենյակը դարձնում սպանության վայր և որդեծնության համար տրված կնոջը դարձնում սպանության գործիք։

Եվ որպեսզի նա ավելի ցանկալի լինի իր սիրեկաններին և ավելի շատ դրամ ձեռք բերի, չի խորշում նաև այս արարքից՝ այդպիսով քո գլխին կրակի մեծ կույտ դիզելով։ Թեպետ այդ հանդուգն արարքը նրանն է, սակայն դրա պատճառը դու ես»։

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Հռոմեացիներին ուղղված թղթի մեկնությունից

(հայերեն թարգմանություն՝ ըստ սկզբնաղբյուրի)

Դիտվել է՝ 4333

Մեկնաբանություններ