Կանչի՛ր, Տե՛ր, իմ մեղանչած անձը Քեզ մոտ,
քանզի չեմ համարձակվում մերձենալ Քեզ,
պատկառում եմ ամոթից և զարհուրում եմ իմ գործերից,
չունեմ համարձակություն Քո առջև,
քանզի ես ինքս եմ ինձ կորստյան մատնել:
Բխեցրու՛, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը
և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը,
լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը
և տնկի՛ր կենաց բույսը:
Բժշկի՛ր ինձ, Տե՛ր,
հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...