ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Արմենիա» անվանումով մուսկատ տեսակի գինին արժանացել է արծաթե մեդալի

«Արմենիա» անվանումով մուսկատ տեսակի գինին արժանացել է արծաթե մեդալի
28.07.2012 | 23:10

Ֆրանսիայի Լանգդոկ Ռուսիյոն տարածաշրջանում օրերս անցկացրած «Աշխարհի լավագույն Մուսկատներ» միջազգային գինիների մրցույթում «Արմենիա» անվանումով մուսկատ տեսակի գինին արժանացել է արծաթե մեդալի: Մրցույթում, որին մասնակցել են 24 երկրների (այդ թվում նաև` Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Շվեցարիայի, Մակեդոնիայի, Թուրքիայի, Իսպանիայի) առաջատար գինեգործական ընկերություններ, ներկայացված են եղել մուսկատ տեսակի խաղողից պատրաստված 232 գինիներ:

Կազմակերպիչների հավաստմամբ, Հայաստանը մրցույթին մասնակցում էր առաջին անգամ, սակայն մեր երկրի մասնակցությունը, արծաթե մրցանակի շնորհիվ, այսուհետ շարունակական կդառնա:
Հավելենք, որ «Արմենիա» անունով մուսկատը ներկայացված է եղել «Արմենիա Վայն» գինու գործարանի կողմից:



Դիտվել է՝ 2946

Մեկնաբանություններ