ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ո՞վ, եթե ոչ նա

Ո՞վ, եթե ոչ նա
07.09.2012 | 13:12

ՀԱԿ-ն այս օրերին կրկին քաղաքական դիրքորոշման հստակության օրեր է ապրում: Ընդդիմության միասնական թեկնածուի հավանականությունը կամաց-կամաց անհավանականի դաշտ է տեղափոխվում: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ՀԱԿ-ում այսօր կրկին քննարկում են խիստ ընդդիմադիր դիրքերից հանդես գալու մասին, այսինքն` խզելու կապերը բոլոր նրանց հետ, ովքեր իշխանական «ստվեր» ունեն: Այս առումով, առաջին պլանում ԲՀԿ-ի հետ համագործակցությունն է, որը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի այս կերպ, ասել է՝ չեզոք, կամ կավարտվի հրապարակային ապահարզանով:
Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ առաջիկայում պիտի հայտարարի` 2013-ի նախագահական ընտրություններին մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ: Մեր աղբյուրի տեղեկության համաձայն, նա չի առաջադրի իր թեկնածությունը նախ և առաջ այն պատճառով, որ այլևս ժողովրդի մեջ չկա այն ոգևորվածությունը, ինչ նախորդ ընտրության ժամանակ էր: Իսկ ՀԱԿ առաջնորդը քաղաքական հաշվարկների հմուտ վարպետ է ու չի ցանկանա այս անգամ էլ հայտնվել անհարմար վիճակում: Սակայն այս դեպքում էլ հարց է ծագում՝ ո՞վ, եթե ոչ նա:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ