Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

«Զվարթնոցը» կրկին դադարեցրել է «Արմավիայի» սպասարկումը

«Զվարթնոցը» կրկին դադարեցրել է «Արմավիայի» սպասարկումը
17.10.2012 | 15:25

Երևանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանն այսօր կրկին դադարեցրել է ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սպասարկումը, պարտքերի պատճառով: Ինչպես հայտնել է «Զվարթնոց» մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը, պարտքի չափը գրեթե մեկ 1 մլն դոլարով գերազանցել է նախկինում համաձայնեցված գումարը, ընդհանուր պարտքը հասնում է 3,360 մլն դոլարի:
«Արմավիա» ավիաընկերությունում հաստատել են տեղեկատվությունը, որ օդանավակայանը դադարեցրել է չվերթերի սպասարկումը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ