Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նա չի վախեցել, նա վախեցնում է

Նա չի վախեցել, նա վախեցնում է
21.12.2012 | 22:42

Լոնդոնում, Էկվադորի դեսպանատանը արդեն կես տարի բնակություն հաստատած Ջուլիան Ասանժը դեկտեմբերի 21-ին հայտարարել է, որ իրեն չեն կարող վախեցնել և ինքը պատրաստվում է WikiLeaks կայքում հրապարակել մեկ միլիոն նոր փաստաթղթեր, որոնք վերաբերում են աշխարհի բոլոր երկրներին: Իր երկրպագուներին դիմելով դեսպանատան պատշգամբից` Ջուլիան Ասանժը ասել է. «Ես կմնամ այստեղ, քանի դեռ խնդիրը կա և քանի դեռ իմ երկրի կառավարությունը չի պաշտպանում ժուռնալիստիկան ու WikiLeaks-ի հրապարակումները»:

Դիտվել է՝ 6179

Մեկնաբանություններ