Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ադրբեջանական ձևով

Ադրբեջանական ձևով
15.01.2013 | 16:39

Հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող մի շարք կայքեր պարբերաբար ենթարկվում են կիբերհարձակումների: Բոլորովին վերջերս հակերային հարձակման է ենթարկվել ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների տեղեկատվական շտեմարանի կայքը: Նախաձեռնությունը հարևան Ադրբեջանինն է: Հայկական իրականությունը հավանաբար նրանց սրտով չէ:

«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են վարել մի քաղաքականություն, որը ուղղված է պատմության աղավաղմանը և Հայոց պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը: Դրա վառ վկայությունն է Ջուղան»,- ասվում է մշակույթի նախարարության պաշտոնական կայքում տեղ գտած հաղորդագրության մեջ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6393

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ