Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հին ընկերները չեն դավաճանում

Հին ընկերները չեն դավաճանում
10.10.2013 | 17:26

Մարզպետների հրաժարականների շրջան է սկսվա՞ծ, թե՞ ոչ, չգիտենք, բայց որ վերջին երեք շաբաթում երկու մարզպետ արդեն աշխատանքից հեռանալու դիմում ներկայացրին, փաստ է։ Գործադիրն ընդունեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի դիմումը աշխատանքից ազատվելու մասին, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությանը ներկայացրեց նոր մարզպետին` գյուղատնտեսության նախկին նախարար, նախկին ՀՅԴ անդամ Արամայիս Գրիգորյանին։ «Երկու տարի է դաշնակցության անդամ չեմ, սակայն լավ ընկերներ ունեմ այդ կուսակցությունում, որոնց հետ շարունակում եմ ընկերություն անել»,- նիստից հետո «նախարարաորսի» դուրս եկած լրագրողներին ասաց նորանշանակ մարզպետը և իր նախորդի մասին խոսեց դրական. «Շատ հարգարժան մարդ է»։ Իսկ մենք մարզպետարանի աշխատակիցներին տեղեկացնենք, որ «խելքները գլուխները հավաքեն» և լծվեն աշխատանքի, քանի որ, ըստ Արամայիս Գրիգորյանի, աշխատանքից չեն ազատվի բանիմաց, արհեստավարժ և սրտացավ աշխատողները։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4310

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ