«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Ո՛չ թուրքերենը, ո՛չ ռուսերենը, ո՛չ պորտուգալերենը չեն կարող դառնալ երկրորդ օտար լեզու»

«Ո՛չ թուրքերենը, ո՛չ ռուսերենը, ո՛չ պորտուգալերենը չեն կարող դառնալ երկրորդ օտար լեզու»
10.10.2013 | 17:49

Բանաստեղծ, թարգմանիչ, Մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը կարծում է, որ Հայաստանը, որպես մոնոէթնիկ երկիր, չունի երկրորդ, երրորդ, չորրորդ պետական լեզու ունենալու անհրաժեշտությունը:

Այս մասին նա հայտնեց, ի պատասխան մեր այն դիտարկմանը, որ այսօր հնչում է նման հարցադրում՝ ուղղված ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովին:

«Եթե համաձայնություն տային Եվրամիության ասոցացման համաձայնագրին, ուրեմն պետք է պետական լեզու հռչակեին գերմաներենն ու իտալերե՞նը: Հայաստանում ուղղակի չկա երկրորդ պետական լեզվի՝ ռուսերենի, իտալերենի, պորտուգալերենի, թուրքերենի անհրաժեշտություն»,- ասաց Հակոբ Մովսեսը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ